10.04.2026
Ապրիլի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ներդրումային խորհրդի (Investment Council of Armenia) և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ պետություն-մասնավոր երկխոսության ձևաչափով հանդիպում, որին մասնակցել են նաև Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանն ու Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Քննարկման թեման
Հարկման հատուկ համակարգերից ընդհանուր համակարգ անցած, սակայն ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած հարկ վճարողների ԱԱՀ-ի դեբետային գումարների հաշվանցման խնդրի կարգավորում։
Ինչ է առաջարկվում
Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին նախագծում նախատեսել դրույթներ, որոնցով հնարավորություն կտրվի`
- մինչև 2026 թ․ ավարտը ներկայացնել համապատասխան հայտարարությունը,
- հաշվանցել ԱԱՀ-ի դեբետային գումարները։
Քննարկումները շարունակվելու են նաև ապագայում` համանման իրավիճակները կանխելու համար համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ։