Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտում կատարված փոփոխությունների մասին
13.02.2024

Հարգելի գործընկերներ.
2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնելու «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերվում են մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը։ Մասնավորապես, ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը թույլատրվելու է միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, իսկ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրեն պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Վերջիններս մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով։
Այս փոփոխություններով պայմանավորված` սահմանվել է նաև պետական տուրք, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել մի շարք այլ իրավական ակտերում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։