ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
05.03.2024

2024 թվականի մարտի 5-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
2024 թվականի փետրվարի 29-ի N 276-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190177
2024 թվականի փետրվարի 29-ի N 286-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190216
2024 թվականի փետրվարի 29-ի N 295-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190207
2024 թվականի փետրվարի 22-ի N 208-Ն ՀՀ ՊԵԿ նախագահի հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190068
2024 թվականի փետրվարի 22-ի N 209-Ն ՀՀ ՊԵԿ նախագահի հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190064
2024 թվականի փետրվարի 26-ի N 220-Ն ՀՀ ՊԵԿ նախագահի հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190127
2024 թվականի փետրվարի 7-ի N 58-Ն Երևան քաղաքի ավագանու որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=189647
2024 թվականի փետրվարի 7-ի N 59-Ն Երևան քաղաքի ավագանու որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=189645
2024 թվականի փետրվարի 7-ի N 60-Ն Երևան քաղաքի ավագանու որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=189646
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։