Իրազեկումներ
Ասոցիացիան իր անդամներին և գործընկերներին իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ ապահովման գործընթացն իրականացնում է` պարբերաբար կազմակերպելով հաշվապահական և հարկային հաշվառմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական և աշխատանքային հարաբերություններին վերաբերող իրավական ակտերի, դրանց նախագծերի վերլուծության, ինչպես նաև դրանց ազդեցության օբյեկտների գնահատման մասնագիտական քննարկումներ՝ համապատասխան աշխատանքային խմբերով։ Յուրաքանչյուր քննարկման ավարտից հետո մշակվում և Ասոցիացիայի անդամներին ու գործընկերներին ուղարկվում են իրազեկումներ, որոնք ըստ բովանդակության և ակտուալության կարող են լինել մեկանգամյա և պարբերաբար ուղարկվող։ Իրազեկումները մշակվում և մատուցվում են ինչպես գրավոր, այնպես էլ տեսաիրազեկման (Video) տարբերակով։
Ասոցիացիայի անդամները և գործընկերները իրազեկումները ստանում են իրենց աշխատանքային էլ. հասցեների, ինչպես նաև Ասոցիացիայի և անդամ կազմակերպությունների սոցիալական ցանցերում տեղադրվող հրապարակումների միջոցով։ Գործառույթի իրականացման նպատակը ոլորտի իրավական ակտերի փոփոխությունների մասին Ասոցիացիայի անդամներին և գործընկերներին ժամանակին և պատշաճ տեղեկացնելն է։