Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։ Ծրագիրը իրականացվելու է 2023-2026 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։ Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է՝ ելնելով ջերմատան մակերեսից։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում։
Ծրագրի շահառուները նույն հողամասի վրա նույն աշխատանքների իրականացման համար չեն կարող օգտվել ագրոպարենային ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից: