2017 թվականի մարտի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

02.03.2017

ՖՆ եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի նիստ

Նիստին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների, խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։
Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշել է, որ նիստի օրակարգային հարցերն առնչվում են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկմանը:
Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտը ԱԱՀ-ից ազատելու արտոնության վերականգնման նպատակահարմարության հարցին, ինչպես նաև քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի հետ կապված՝ շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները, օրենսգրքի առանձին կարգավորումների փոփոխության տարբերակները՝ հիմնական շեշտը դնելով տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման վրա:

Կիսվել սոց․ ցանցերում