2017 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը

08.11.2017

ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների նիստ

2017 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդին ներկայացվեց և քննարկվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի մինչև նիստը ներկայացված 19 առաջարկություններից 15-ն արդեն ընդունվել և խմբագրվել էին օրենքի նախագծում: Նիստին Վահագն Համբարձումյանը ներկայացրեց ևս 7 խնդրահարույց հարցեր: Եղան նաև մի շարք առաջարկություններ այլ հասարակական կառույցների ներկայացուցիչների կողմից: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ ողջամիտ ժամկետում բոլոր առաջարկություններն ու խնդիրները քննարկելու և  համապատասխան խմբագրումներով օրենքի նախագծի վերջնական փոփոխված տարբերակը ներկայացնելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում