2018 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի առաջին նիստին
20.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի առաջին նիստին: Նիստի ընթացքում տեղի ունեցավ օրակարգի հարցերի հաստատում, ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության անհատական կազմի հաստատում, ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի կազմի ու գործունեության կազմակերպման կարգի, ենթախորհրդի անհատական կազմի հաստատում, ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստերի արդյունքների ամփոփում: Մասնակիցները, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, քննարկեցին Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Քննարկվեցին նաև հսկիչ դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառման դրույթի՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված հարցեր: Հարց ու պատասխանի միջոցով մասնակիցները անդրադարձան ՓՄՁ ոլորտին վերաբերող բազմաթիվ այլ հարցերի: