2021 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ավարտական կուրսերի ուսանողների համար կազմակերպվեց «ՀԱՄ-ով ուսանողներ» խորագրով շարքի հերթական բաց դասը
07.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ավարտական կուրսերի ուսանողների համար կազմակերպվեց «ՀԱՄ-ով ուսանողներ» խորագրով շարքի հերթական բաց դասը, որի թեման էր «Ազգային հարստությունը կրթօջախներն են, ոչ թե ընդերքը»:
Բաց դասը վարեց Ասոցիացիայի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Համբարձումյանը: Բաց դասին մասնակցեց նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառման և աուդիտի» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը:
Ասոցիացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում համալսարանի ղեկավարությանը` նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև Մերի Բադալյանին` հանդիպումը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար:
«ՀԱՄ-ով ուսանողներ» խորագրով բաց դասերը կրելու են շարունակական բնույթ, որի հիմնական նպատակն է կրթօջախներում բացահայտել իրական ազգային հարստություն հանդիսացող տաղանդավոր ուսանողներին։