2021 թվականի հոկտեմբերի 19-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ

19.10.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

2021 թվականի հոկտեմբերի 19-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ 
Քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների՝ Արդարադատության, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը և Ասոցիացիայի խորհրդի անդամ Նաիրա Օհանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծերում առաջարկվող փոփոխությունները, մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումններն ու առաջարկները։
Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, կարևորելով սոցիալական գործընկերների կարծիքներն ու առաջարկները, նշել է, որ դրանք ևս թույլ կտան ընդհանրացնել և ամբողջացնել նախատեսվող փոփոխությունները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան պարբերաբար մասնակցելու է նախագծերի քննարկումների, որոնք միտված են աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը։

Կիսվել սոց․ ցանցերում