2021 թվականի հուլիսի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

26.07.2021

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի  նիստ

2021 թվականի հուլիսի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը։ 
Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.

  • Գույքային իրավունքների վերականգնում (պարտքերի վերադարձ),
  • Պատշաճ ծանուցում,
  • Նպաստառուներին որպես վարձու աշխատող գրանցում,
  • Թուրքական ծագման ապրանքների արգելք,
  • ՊԵԿ-ի վարչարարության խստացում,
  • Բիզնեսի աջակցության պետական գործիքակազմ,
  • Ձեռնարկատիրական հաշտարարի անհրաժեշտություն,
  • Ֆակտորինգի զարգացման անհրաժեշտություն:

Ենթախորհրդի պարբերական հանդպումները նպատակ ունեն մշակել և իրականացնել ՓՄՁ ոլորտի զարգացման ծրագրեր, բարձրաձայնել ոլորտի առաջ ծառացած խնդիրները և առաջարկել այդ խնդիրների լուծման ուղիները:

 

Կիսվել սոց․ ցանցերում