2021 թվականի նոյեմբերի 25-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը

25.11.2021

ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների նիստ

2021 թվականի նոյեմբերի 25-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը։
Հանդիպման օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը՝

  • «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (էլեկտրոնային ծանուցում, թեմատիկ ուսումնասիրություն),
  • «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (տրանսֆերային գնագոյացում),
  • «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (օրենսգրքի 169.1-ին հոդվածի 2-րդ մաս, շահութահարկի հաշվարկի 8-րդ աղյուսակի լրացում):

Կիսվել սոց․ ցանցերում