2021 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության հերթական հինգերորդ համագումարը
11.08.2021

2021 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության հերթական հինգերորդ համագումարը, որը վարում էր Միության նախկին նախագահ Գագիկ Մակարյանը։
Համագումարին մասնակցում էին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը, անդամներ Հասմիկ Չարխչյանը և Աննա Դավթյանը։
Համագումարի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը՝
- Համագումարի նախագահի և քարտուղարի ընտրություն
- 2017-2021թթ. հունիս ժամանակաշրջանի ՀԳՀՄ կատարված աշխատանքների հաշվետվության ներկայացում
- Կատարված աշխատանքների մասին կարծիքների փոխանակում, ելույթներ, գնահատականներ հաշվետվությունների վերաբերյալ,
- ՀԳՀՄ նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունների հաստատում
- ՀՀ կառավարության և արհմիությունների Կոնֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակում սոցիալ-տնտեսական բնագավառում 2017-2021թթ. հունիս ժամանակահատվածում կատարված աշխատանքների ներկայացում, քննարկում և հաստատում
- ՀԳՀՄ ղեկավար մարմինների ընտրություն (նախագահ, խորհուրդ և վերստուգիչ հանձնաժողով)
- Սոցիալ-տնտեսական բնագավառում հեռանկարային ծրագրի ներկայացում 2021-2024թթ. համար։
Համագումարին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների և սոցիալական գործընկերների ներկայացուցիչներ:
Միաձայն քվեարկությամբ Միության նախագահ ընտրվեց Կարեն Մարգարյանը (Մարկ Արեն), իսկ խորհրդի անդամ վերընտրվեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։