2022 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի նախագահ Սամսոն Գրիգորյանը կնքեցին համագործակցության հուշագիր
01.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի նախագահ Սամսոն Գրիգորյանը կնքեցին համագործակցության հուշագիր։
Համագործակցությունը միտված է ՓՄՁ ոլորտի իրազեկվածության ապահովմանը, զարգացմանը, մրցունակության բարձրացմանը և ՓՄՁ-ների օրինական շահերի պաշտպանությանը։
Կողմերը համագործակցության շրջանակներում ուսումնասիրելու են ՓՄՁ ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերը և գործող իրավակարգավորումները, խնդիրների բացահայտման դեպքում կազմակերպվելու են համատեղ քննարկումներ, մշակվելու և պետական մարմիններին են ներկայացվելու բարելավող առաջարկներ: ՓՄՁ ոլորտի գործարարների, հաշվապահների և այլ ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպվելու են պարբերական հանդիպումներ, թեմատիկ լսումներ, աշխատանքային քննարկումներ և այլ նմանատիպ միջոցառումներ՝ ոլորտին առնչվող խնդիրների վերհանման և վերջիններիս հուզող հարցերին պատասխանելու նպատակով: