2024 թվականի հոկտեմբերի 15-ին Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը

15.10.2024

ՀՊՏՀ քոլեջ և Ասոցիացիա

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի միջև առկա համագործակցության շրջանակներում «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, ով շնորհավորեց ուսանողներին` ընդգծելով կրթության դերը և ևս մեկ անգամ հիշեցնելով Ասոցիացիայի կարգախոսը, որ «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները»։ Ուսանողներին շնորհավորեց նաև ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Ասոցիացիայի նախագահին` ուսանողներին նման հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհավորական խոսքով հանդես եկան քոլեջի դասախոսներ և ուսանողների ծնողներ։
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը մրցույթում հաղթած «Ֆինանսներ» մասնագիտությամբ 3-րդ կուրսի 8 ուսանողի հանդիսավոր կերպով հանձնեցին անվանական կրթաթոշակի հավաստագրերը։
Արարողությանը մասնակցում էին նաև Ասոցիացիայի խորհրդի անդամներ, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ղեկավար անձնակազմը, դասախոսներ, նախորդ մրցույթներում հաղթած ուսանողներ, ուսանողների ծնողներ, լրագրողներ և այլ հյուրեր։
«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի տրամադրման մրցույթը կրում է շարունակական բնույթ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների առաջադիմությունն ու մշտապես կրթվելու ձգտումը։

Կիսվել սոց․ ցանցերում