2024 թվականի հոկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի թիվ 10-րդ արտագնա նիստը

17.10.2024

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

ՓՄՁ Ասոցիացիայի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի թիվ 10-րդ արտագնա նիստը։
Նիստը վարում էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի պատգամավորները, աշխատանքային խմբի անդամ ՔՀԿ ներկայցուցիչներ՝

  • ՓՄՁ Ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը,
  • Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննսիյանը,
  • Երևանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Անի Հովհաննիսյանը,
  • Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը,
  • ՀԲԿ ներկայացուցիչ Գագիկ Պողոսյանը,
  • Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ Արթուր Գոմկցյանը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ասոցիացիայի խորհրդի անդամները, փորձագետներ, հյուրեր։
Օրակարգում էր ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատման մեխանիզմներն ու դրանց կիրառությունը, վերջին շրջանում ընդունված հարկային օրենսդրության վատթարացնող նորմերը, բիզնես միությունների անդամների կողմից վճարվող անդամավճարների խրախուսման մեխանիզմները։

Կիսվել սոց․ ցանցերում