Աշխատանքային քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքի ծնողական ժամի կարգավորումների շուրջ

01.10.2026

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքի Ծնողական ժամին վերաբերող կարգավորումների վերաբերյալ, որին մասնակցեցին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Ասոցիացիայի անդամ Զարուհի Պետրոսյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Ծնողական ժամին վերաբերող կարգավորումների կիրառման հետևանքով առաջացող խնդրահարույց իրավիճակներին, օրենքի անկատար դրույթներին, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր տարբերակներին։ Քննարկման արդյունքում որոշվեց բարձրացված խնդիրները ներկայացնել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի առաջիկա նիստին։ Ասոցիացիան կարևորում է աշխատանքային օրենսդրության կիրառման ընթացքում առաջացող խնդիրների մասնագիտական քննարկումներին մասնակցությունը՝ նպաստելով դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում