Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը և անդամ Արմենուհի Ղազարյանը մասնակցեցին Հայաստանի Ներդրումային Խորհրդի կազմակերպած առցանց հանդիպմանը

21.01.2026

Հունվարի 21-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը և անդամ Արմենուհի Ղազարյանը մասնակցեցին Հայաստանի Ներդրումային Խորհրդի կազմակերպած առցանց հանդիպմանը, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ուղարկված մի քանի օրենսդրական նախագծեր` հետևյալ թեմաներով.

  • Ակցիաների և զեղչերի վերաբերյալ նոր կարգավորումեր,
  • «Գովազդի մասին» օրենքում մոլորեցնող և համեմատական գովազդի նոր սահմանումներ,
  • «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ, որոնք ներառում են ապրանքների համապատասխանության, երաշխիքների, նախապայմանագրային տեղեկատվության, հեռավար վաճառքի և պայմանների առնչության վերաբերյալ նոր կարգավորումներ։

Ասոցիացիան շարունակելու է ակտիվորեն մասնակցել նման քննարկումներին՝ նպաստելով գործարար միջավայրի բարելավմանը և ոլորտային խնդիրների համատեղ լուծմանը։

Կիսվել սոց․ ցանցերում