ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի 2-րդ նիստ

15.06.2026

Հունիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի 2-րդ նիստը, որին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայից մասնակցեց Քրիստինե Ղասումյանը։
Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց արդարադատության ոլորտի 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակները և կարևորեց խորհրդի անդամների առաջարկների քննարկումը։
Այսպիսով, նոր ռազմավարությունը ներառում է 5 հիմնական նպատակ՝ միավորելով 

  • դատաիրավական, 
  • մարդու իրավունքների,
  • հակակոռուպցիոն, 
  • քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները,
  • իրավապահ համակարգի բարեփոխումների ուղղությունը։

Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանը, որի ընթացքում խորհրդի անդամները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց հարցերն ու դիտարկումները։
Ասոցիացիան կարևորում է հասարակական խորհրդի ձևաչափով ոլորտային քննարկումներին մասնակցությունը՝ նպաստելով մասնագիտական համայնքի դիտարկումների և առաջարկությունների ներկայացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում