ՀՀ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի հերթական նիստ

01.10.2026

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց ապրանքների դասակարգման որոշումների կիրառմանը, ժամանակավոր պահպանման վայրերից դուրս ապրանքների պահպանության դեպքերի ընդլայնմանը, «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Մաքսային պահեստ» և վերամշակմանն առնչվող մաքսային ընթացակարգերի կիրառմանն ու թույլտվությունների ստացմանը, մտավոր սեփականության օբյեկտների՝ մաքսային մարմինների նախաձեռնությամբ պաշտպանությանը, մաքսային հայտարարագրերի լրացման ընթացքում թույլ տրված անճշտությունների մասով պատասխանատվությանը, ինչպես նաև նախագծերով առաջարկվող այլ կարգավորումներին։
Անդրադարձ կատարվեց նաև 2026 թ․ հունվար-օգոստոս ամիսների պետական բյուջեի եկամուտներին՝ դիտարկելով վարչարարության ազդեցությունը հավաքագրվող եկամուտների վրա։
Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։
Ասոցիացիան կարևորում է հասարակական խորհրդի ձևաչափով ոլորտային քննարկումներին մասնակցությունը՝ նպաստելով մասնագիտական համայնքի դիտարկումների և առաջարկությունների ներկայացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում