Փետրվարի 6-ին կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը
09.02.2026
Փետրվարի 6-ին կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը, որը վարեց նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Նախարարը նախ շնորհավորեց ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և ընդգծեց, որ նոր աշխատակարգով էլ ավելի են մեծացել խորհուրդների դերն ու կարևորությունը՝ դրանց մասնակցությունը տեսանելի դարձնելով տվյալ ոլորտների քաղաքականությունների մշակման գործընթացում։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նոր կարգի համաձայն՝ հասարակական խորհրդի շրջանակում պետք է քննարկվեն բոլոր ռազմավարությունները, ծրագրերն ու հայեցակարգերը, ընդ որում, դեռևս գաղափարի փուլում և ևս մեկ անգամ՝ արդեն նախագիծ դառնալու և շրջանառվելու ընթացքում։
Այնուհետև նախարարն անդրադարձավ օրակարգի հարցին, այն է՝ Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ԿԳՄՍ ոլորտներում 2026 թվականին նախատեսված աշխատանքները։
Զեկույցից հետո կազմակերպվեց հարցուպատասխան, որի ընթացքում նախարարը հանգամանալից անդրադարձավ բոլոր հարցերին՝ խորհրդի անդամներին տրամադրելով համապատասխան տեղեկատվություն հնչեցված դիտարկումների վերաբերյալ։
Նիստի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկներ ներկայացնել թեմատիկ ուղղություններով տարբեր աշխատանքային խմբերի ձևավորման և դրանց համար կանոնակարգի մշակման ուղղությամբ։