2023 և 2024 թվականներին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու են հանդիսանում  ՀՀ տարածքում գործող, 2023 թվականին խաղողի գնումներ իրականացնող և 2022 թվականին արտահանումներ իրականացրած, ինչպես նաև 2024 թվականին խաղողի գնումներ իրականացնող և 2023 թվականին արտահանումներ իրականացրած կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի դրական վարկային պատմություն և դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց հարկային պարտավորություններ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակը 2023 և 2024 թվականներին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրումն է։ Բյուջետային երաշխիքները տրամադրվում են խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը և 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար։ Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքի չափը։ Ընդ որում, տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարի նվազագույն չափը կազմում է 100.0 մլն դրամ։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=197640

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Եթե տնտեսավարողը բյուջետային երաշխիքի գործողության ժամկետում ունեցել է երաշխիքով ապահովված պարտավորությունների մարման 90 օր և ավելի ժամկետանց պարտավորություններ, ապա բյուջետային երաշխիքի տրամադրման աջակցությունից չի կարող օգտվել 2 տարի: