2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
ԱՍՀ նախարարության զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում տրվում է աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է ամսական 165,000 դրամ փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար։
Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով (բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցման համար։
Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188722