2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

ԱՍՀ նախարարության զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս ամսական կտրվածքով վճարվում է առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ։
Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացվում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165,000 դրամ:
Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188722

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Շահառուն կարող է ընդգրկվել ծրագրում, եթե Հայաստանի Հանրապետությունում զբաղված չէ «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին մեկ ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող աշխատող։