Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչև 100 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված մշակաբույսերի տեսակների մշակությունը։
Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով, դրանց մշակության համար փոխհատուցել մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք և սերմ) համար ծախսերի 50 տոկոսը։ Ընդ որում՝ բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունները չեն կարող գերազանցել 100 հեկտարը, իսկ փոխհատուցման առավելագույն գումարը՝ 11.0 մլն դրամը:

https://www.arlis.am/hy/acts/224377

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։ Ծրագրի շահառուները նույն հողամասի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության նպատակով կարող են օգտվել նաև ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար նախատեսված աջակցությունից, սակայն միևնույն հողատարածքում միևնույն մշակաբույսի մշակության համար չեն կարող օգտվել պետական աջակցության այլ ծրագրերից։