Գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

«Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց։
Շահառուն պետք է գրանցված լինի e-work.am հարթակում և կատարած լինի համապատասխան նշում՝ ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ։ Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն հարթակում պետք է նշում կատարի ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրելու համար համաձայնություն տալու մասին և ներկայացնի դիմում։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործատուն, իր պահանջներին համապատասխանող շահառուի հետ, կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն վեց ամիս ժամկետով: Աշխատանքային պայմանագիրը 6-11 ամիս ժամկետով կնքելու դեպքում ամսական կտրվածքով, վեց ամիս ժամկետով, գործատուին տրվում է փոխհատուցում` տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը, իսկ աշխատանքային պայմանագիրը 12 և ավելի ամիս ժամկետով կնքելու դեպքում՝ ամսական կտրվածքով, 12 ամիս ժամկետով, տվյալ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

https://www.arlis.am/hy/acts/208105

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Շահառուն ծրագրում կարող է ընդգրկվել միայն մեկ անգամ։