ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Ծրագրի շահառու հանդիսանում են սահմանված համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերը կամ սեփականության իրավունքի իրավատերերը։
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Աջակցության ծրագրից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր հանդիսացել են Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականին առաջացած աղետի հետևանքով աջակցության կամ փոխհատուցման այլ ծրագրերի շահառու կամ սուբյեկտ և ստացել են նույն վնասի համար փոխհատուցում։