ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Ծրագրի շահառու են համարվում 2025 թվականի մարտի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (ԱՏԳ ԱԱ 7206), երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207), այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից (ԱՏԳ ԱԱ 7224), զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ (ԱՏԳ ԱԱ 7403), չմշակված ալյումին (ԱՏԳ ԱԱ 7601), ալյումինի փոշիներ և թեփուկներ (ԱՏԳ ԱԱ 7603) արտադրող և սեփական արտադրանքը իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց կողմից իրացված ապրանքի իրացման փաստաթղթավորման և հարկային մարմի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի)։