ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ շահառուի մեղքով դժբախտ պատահարների (հրդեհ, կայծակահարում, էլեկտրահարում), տարերային աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ) և գիշատիչ կենդանիների հարձակման հետևանքով անկել են շահառուի տնօրինած կենդանիների ավելի քան 50 %-ը՝ ներկայացնելով թվարկված դեպքերը հավաստող փաստաթղթեր։ Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ նախարարության կողմից պետական աջակցության կամ այլ ծրագրերի շրջանակներում խնդրահարույց (վարկատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորություններ, վարկերի դասակարգման գործող կարգի համաձայն վարկի՝ ստանդարտ դասով չդասակարգված լինելու հանգամանք) պարտավորություններ ունեցող իրավաբանական անձինք, համայնքները և անհատ ձեռնարկատերերը։