Ծրագրի շահառու է համարվում 2025 թվականին առնվազն 10000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած կազմակերպությունը։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել հանրապետության խաղող վերամշակող տնտեսավարողներին արտահանման խնդիրներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը մեղմելու, ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն ստեղծելու, մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու համար: Աջակցությունը տրամադրվում է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով: Սուբսիդավորվում են այն վարկերի տոկոսադրույքները, որոնք տրամադրվում են շահառուներին հետևյալ ծախսերի իրականացման նպատակով՝
1) շահառուի աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ․
2) պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ։