Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Շահառու են համարվում  2024 թվականի հունիսի 28-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը և 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ կետի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունք ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
1) արտահանված կոնյակի սպիրտների ծավալների և հարկային պարտավորությունների վերաբերյալ եզրակացություն  ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի).
2) 2024, 2025 և 2026 թվականներին իրականացրել են խաղողի մթերումներ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու համար։ Շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն՝ գործունեության իրավունքի ձեռքբերման նպատակով վճարված «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի՝ արտահանված կոնյակի սպիրտների ծավալներին համարժեք չափով։ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2024 և 2025 թվականներին մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։ Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտի կողմից արտահանվում է այլ տնտեսավարող սուբյեկտից ձեռք բերված կոնյակի սպիրտ, ապա այդ քանակությունը կարող է ավելացվել տրամադրվող աջակցության ընդհանուր չափում, պայմանով, որ ներկայացվում է նաև կոնյակի սպիրտը վաճառողի կողմից տրամադրված համապատասխան տեղեկությունը՝ վաճառված կոնյակի սպիրտին համարժեք չափով խաղողի մթերումների իրականացումը հավաստելու նպատակով։ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը ծրագրի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ կետի գործունեության իրավունքի ձեռքբերման նպատակով վճարված «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի՝ արտահանված կոնյակի սպիրտների ծավալներին համարժեք չափով։

https://www.arlis.am/hy/acts/226415

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Սահմանափակումներ չկան։