Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառում

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտավորություններ, և
որոնց դիմումի ներկայացման օրվան նախորդող տարվա ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» խմբում ներառված գործունեության տեսակներից:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից նոր աշխատողների, այդ թվում՝ աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը: Միջոցառման շրջանակներում շահառուին աջակցությունը տրամադրվում է շահառուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների առաջին տասներկու ամիսների (այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների սկիզբը ներառող ամսվա) համար աշխատողների մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի չափով, բայց յուրաքանչյուր շահառուին մեկ աշխատողի մասով տասներկու ամիսների հաշվարկով ոչ ավելի, քան 500.000 դրամ:

https://www.arlis.am/hy/acts/210672

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Ծրագրի շահառու չեն կարող լինել դիմումը ներկայացնելու և (կամ) նախորդող օրացուցային տարվա (տարիների) ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող (հանդիսացած) տնտեսավարողները։