Առևտուր
Մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից մեկն է․ այն ապահովում է ՀՀ ՀՆԱ 11․2%-ը և զբաղվածության 12%-ը։ Առևտրի ոլորտը նաև այն ոլորտներից մեկն է, որտեղ հիմնականում կենտրոնացված են Հայաստանի ձեռնարկությունները:
Հայաստանը հանդիսանում է ներմուծող երկիր․ Հայաստանի ներմուծումը շուրջ երկու անգամ ավել է, քան արտահանումը։ Երկիրը հիմնականում ներմուծում է բնական գազ (9%), նավթ և նավթամթերք (7%), դեղամիջոցներ, մեքենաներ ու սարքավորումներ։ Հայաստանը արտահանում է հիմնականում տնտեսապես ոչ բարդ, ցածր ավելացված արժեք ունեցող ապրանքներ, մասնավորապես հանքահումքային արտադրանք (ապրանքային արտահանման 32%-ը), այլ արտահանվող հիմնական ապրանքներից են ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, ոսկու փոշին և այլն։