Առողջապահություն և դեղագործություն

Առողջապահության համակարգն այսօր բնորոշվում է անկախ, ինքնաֆինանսավորվող (խառը ֆինանսավորվող) առողջապահական հաստատություններով, որոնք տրամադրում են ծառայություններ ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ պետական պատվերի շրջանակում: Այսօր Հայաստանում գործում է 129 առողջապահական հաստատություն և դեղերի ներմուծմամբ ու արտադրությամբ զբաղվող շուրջ 40 ընկերություն:
Դեղագործության ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսական աճի ռազմավարական ոլորտներից մեկը՝ շնորհիվ արտահանման ծավալների մեծացման իր պոտենցիալի և ներդրումային գրավչության: Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի դեղագործական ոլորտի արտադրանքի ծավալն աճել է՝ հասնելով 12 միլիոն ԱՄՆ դոլարի: Դեղագործական ոլորտի արտադրանքի կեսից ավելին արտահանվում է, և ոլորտի շարունակական աճը ապահովվում է՝ ի հաշիվ եկամուտների աճի, պետական քաղաքականության և միջազգային ստանդարտների ներդրման: