Համաժողովներ

Ասոցիացիայի կառավարման մարմիններն են համաժողովը և խորհուրդը, իսկ գործադիր մարմինն է Ասոցիացիայի նախագահը։ Ասոցիացիայի բարձրագույն մարմինը նրա անդամների (պատվիրակների) համաժողովն է, որն ունի Ասոցիացիայի գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք։ Ասոցիացիայի հերթական համաժողովը հրավիրվում է 4 (չորս) տարին մեկ անգամ, Ասոցիացիայի կանոնադրությամբ նախատեսված կարգով, խորհրդի կողմից, մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից։ Համաժողովի անցկացման և Խորհրդի կողմից սահմանված համամասնությամբ Կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների՝ համաժողովին մասնակցության կարգերը սահմանվում են Խորհրդի կողմից: Ասոցիացիայի հերթական համաժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին անդամներին, անդամության թեկնածուներին ծանուցվում է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ պատշաճ եղանակով, սակայն ոչ ուշ, քան համաժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ: Ասոցիացիայի արտահերթ համաժողով հրավիրվում է անդամների մեկ երրորդի, Ասոցիացիայի նախագահի կամ վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ քան հինգ օրվա ընթացքում: Արտահերթ համաժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական համաժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով` համաժողովի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ:
Համաժողովի բացառիկ իրավասությունն է`

  • կատարել Ասոցիացիայի կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատել կանոնադրությունը,
  • ստեղծել այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունել այլ կազմակերպությունում Ասոցիացիայի մասնակցության մասին,
  • հաստատել Ասոցիացիայի կառուցվածքը,
  • որոշումներ ընդունել Ասոցիացիայի խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) ընտրության կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,
  • ընտրել Ասոցիացիայի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե Ասոցիացիան օրենքով պահանջի համաձայն ենթակա է պարտադիր աուդիտի,
  • հաստատել Ասոցիացիայի ռազմավարությունը,
  • առնվազն չորս տարին մեկ հաստատել Նախագահի կողմից համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները,
  • դադարեցնել Ասոցիացիայի մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի վերակազմակերպման մասին,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի լուծարման մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարման դեպքերի,
  • իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE SEVENTEENTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2023 թվականի հուլիսի 29-ին Best Resort Aghveran Hotel-ում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության տասնյոթերորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. 2024 - 2028թթ․ ռազմավարության հաստատում,
  2. Կանոնադրության 10․7․, 10․9․ կետերում և 13․18․2․ ենթակետում փոփոխությունների հաստատում,
  3. Վերջին օրենսդրական փոփոխությունների ներկայացում,
  4. Այլ հարցերի քննարկում հարց ու պատասխանի ձևաչափով։

Համաժողովն իրավազոր էր, որի թվով 284 (առկա՝ 86, հեռավար՝ 198) մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի 1-ին և 2-րդ հարցերի հաստատմանը։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:
Ասոցիացիայի անդամ հաշվապահները համաժողովի ընթացքում բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը և ստացան դրանց պատասխանները:
Վերոնշյալ ֆորմատով միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, քանի որ նպաստում են Ասոցիացիայի անդամների միջև փորձի փոխանակմանն ու ոլորտի վիճահարույց խնդիրների համատեղ ուժերով լուծմանը:

29.07.2023

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE SIXTEENTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2023 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասնվեցերորդ համաժողովը, որի օրակարգային հարցն էր.

  1. Փոփոխություններ Ասոցիացիայի կանոնադրության 10.2. կետում։ 

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 246, որից՝ առկա 31, հեռավար՝ 215) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետի հաստատմանը։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

 

01.02.2023

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE FIFTEENTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2022 թվականի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասնհինգերորդ համաժողովը, որի օրակարգային հարցն էր.

  1. Ասոցիացիայի կանոնադրության որոշ կետերի փոփոխությունները։

Փոփոխությունները կապված էին Ասոցիացիայի մուտքի վճարների և անդամավճարների ըստ ֆիզիկական և իրավաբանական անձ անդամների տարանջատման, ինչպես նաև կանոնադրության որոշ կետերի հստակեցման հետ: 
Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 276, որից՝ առկա 27, հեռավար՝ 249) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

19.12.2022

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE FOURTEENTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2022 թվականի նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասնչորսերորդ համաժողովը, որի օրակարգային հարցն էր.

  1. Ասոցիացիայի կանոնադրության որոշ կետերի փոփոխությունները։

Փոփոխությունները կապված էին Ասոցիացիայի մուտքի վճարների և անդամավճարների վճարման ժամկետների, ինչպես նաև խորհրդի հերթական նիստերի պարտադիր պարբերականության վերանայման հետ: 
Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 246, որից՝ առկա 34, հեռավար՝ 212) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

23.11.2022

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE THIRTEENTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2022 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասներեքերորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիայի նախագահի հաշվետվություն (2018 - 2021թ.թ.),
  2. Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատում (2018 - 2021թ.թ.),
  3. Ասոցիացիայի վերստուգիչի ընտրություն,
  4. Ասոցիացիայի Խորհրդի նոր կազմի ընտրություն

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ ընտրեցին Ասոցիացիայի խորհրդի նոր կազմ և վերստուգիչ։
Խորհրդի նոր կազմ.
1) Վահագն Համբարձումյան
2) Տիգրան Շահբազյան
3) Հակոբ Թովմասյան
4) Լիլիթ Դերձյան
5) Սիրանուշ Ներսիսյան
6) Արմինե Գրիգորյան
7) Նունե Եփրեմյան
8 ) Հասմիկ Հարությունյան
9) Նաիրա Օհանյան
10) Հասմիկ Իգիթխանյան
11) Գոհար Փարսադանյան
12) Հակոբ Դանիելյան
13) Հովհաննես Սարգսյան
14) Հասմիկ Միրզոյան
15) Անի Ավանեսյան
Վերստուգիչ.
1) Քրիստինա Համբարձումյան
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

29.10.2022

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE TWELFTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2021 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասներկուերորդ համաժողովը, որի օրակարգային հարցներն էին.

  1. Կանոնադրությունում նոր կետի լրացում;
  2. Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում:

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։

28.10.2021