Համաժողովներ

Ասոցիացիայի կառավարման մարմիններն են համաժողովը և խորհուրդը, իսկ գործադիր մարմինն է Ասոցիացիայի նախագահը։ Ասոցիացիայի բարձրագույն մարմինը նրա անդամների (պատվիրակների) համաժողովն է, որն ունի Ասոցիացիայի գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք։ Ասոցիացիայի հերթական համաժողովը հրավիրվում է 4 (չորս) տարին մեկ անգամ, Ասոցիացիայի կանոնադրությամբ նախատեսված կարգով, խորհրդի կողմից, մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից։ Համաժողովի անցկացման և Խորհրդի կողմից սահմանված համամասնությամբ Կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների՝ համաժողովին մասնակցության կարգերը սահմանվում են Խորհրդի կողմից: Ասոցիացիայի հերթական համաժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին անդամներին, անդամության թեկնածուներին ծանուցվում է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ պատշաճ եղանակով, սակայն ոչ ուշ, քան համաժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ: Ասոցիացիայի արտահերթ համաժողով հրավիրվում է անդամների մեկ երրորդի, Ասոցիացիայի նախագահի կամ վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ քան հինգ օրվա ընթացքում: Արտահերթ համաժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական համաժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով` համաժողովի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ:
Համաժողովի բացառիկ իրավասությունն է`

  • կատարել Ասոցիացիայի կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատել կանոնադրությունը,
  • ստեղծել այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունել այլ կազմակերպությունում Ասոցիացիայի մասնակցության մասին,
  • հաստատել Ասոցիացիայի կառուցվածքը,
  • որոշումներ ընդունել Ասոցիացիայի խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) ընտրության կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,
  • ընտրել Ասոցիացիայի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե Ասոցիացիան օրենքով պահանջի համաձայն ենթակա է պարտադիր աուդիտի,
  • հաստատել Ասոցիացիայի ռազմավարությունը,
  • առնվազն չորս տարին մեկ հաստատել Նախագահի կողմից համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները,
  • դադարեցնել Ասոցիացիայի մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի վերակազմակերպման մասին,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի լուծարման մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարման դեպքերի,
  • իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I TWENTY-THIRD CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2024 թվականի հուլիսի 27-ին «ԴաբլԹրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի «Երևան» սրահում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) քսաներեքերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. 2025-2030թթ. ռազմավարական հարցերի քննարկում,
  2. Օրենսդրական վերջին փոփոխությունների ներկայացում,
  3. Խնդիրների և առաջարկների քննարկում։

Համաժողովը կայացավ պատվիրակների միջոցով։
Համաժողովն իրավազոր էր, որի պատվիրակները (թվով 127, որից ներկա` 123, բացակա՝ 4) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։

29.07.2024

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I TWENTY-SECOND CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2024 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) քսաներկուերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցն էր.

  1. Ասոցիացիայի կանոնադրության որոշ կետերի փոփոխությունները։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 340, որից 49-ը` առկա, 291-ը` հեռավար) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

22.05.2024

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I TWENTY-FIRST CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2024 թվականի ապրիլի 27-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) քսանմեկերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. 2024-2028թթ. ռազմավարական հարցերի քննարկում,
  2. Օրենսդրական վերջին փոփոխությունների ներկայացում,
  3. Օրենսդրական նոր նախագծերի ներկայացում,
  4. Այլ հարցերի քննարկում հարց ու պատասխան ձևաչափով։

Համաժողովը կայացավ պատվիրակների միջոցով։
Համաժողովն իրավազոր էր, որի պատվիրակները (թվով 100, որից ներկա` 97, բացակա՝ 3) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։

27.04.2024

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE TWENTIETH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2024 թվականի մարտի 13-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) քսաներորդ համաժողովը, որի օրակարգային հարցն էր.

  1. Ասոցիացիայի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 314, որից առկա` 40, հեռավար՝ 274) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցին։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

13.03.2024

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE NINETEENTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2024 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասնիններորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիայի խորհրդի երեք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
  2. Ասոցիացիայի խորհրդի կազմում երեք նոր անդամների ընտրություն։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 318, որից 33-ը` առկա, 285-ը` հեռավար) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

17.01.2024

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE EIGHTEENTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասնութերորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիայի խորհրդի երկու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
  2. Ասոցիացիայի խորհրդի կազմում երկու նոր անդամների ընտրություն։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 290, որից 37-ը` առկա, 253-ը` հեռավար) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

06.12.2023