Համաժողովներ

Ասոցիացիայի կառավարման մարմիններն են համաժողովը և խորհուրդը, իսկ գործադիր մարմինն է Ասոցիացիայի նախագահը։ Ասոցիացիայի բարձրագույն մարմինը նրա անդամների (պատվիրակների) համաժողովն է, որն ունի Ասոցիացիայի գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք։ Ասոցիացիայի հերթական համաժողովը հրավիրվում է 4 (չորս) տարին մեկ անգամ, Ասոցիացիայի կանոնադրությամբ նախատեսված կարգով, խորհրդի կողմից, մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից։ Համաժողովի անցկացման և Խորհրդի կողմից սահմանված համամասնությամբ Կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների՝ համաժողովին մասնակցության կարգերը սահմանվում են Խորհրդի կողմից: Ասոցիացիայի հերթական համաժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին անդամներին, անդամության թեկնածուներին ծանուցվում է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ պատշաճ եղանակով, սակայն ոչ ուշ, քան համաժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ: Ասոցիացիայի արտահերթ համաժողով հրավիրվում է անդամների մեկ երրորդի, Ասոցիացիայի նախագահի կամ վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ քան հինգ օրվա ընթացքում: Արտահերթ համաժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական համաժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով` համաժողովի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ:
Համաժողովի բացառիկ իրավասությունն է`

  • կատարել Ասոցիացիայի կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատել կանոնադրությունը,
  • ստեղծել այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունել այլ կազմակերպությունում Ասոցիացիայի մասնակցության մասին,
  • հաստատել Ասոցիացիայի կառուցվածքը,
  • որոշումներ ընդունել Ասոցիացիայի խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) ընտրության կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,
  • ընտրել Ասոցիացիայի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե Ասոցիացիան օրենքով պահանջի համաձայն ենթակա է պարտադիր աուդիտի,
  • հաստատել Ասոցիացիայի ռազմավարությունը,
  • առնվազն չորս տարին մեկ հաստատել Նախագահի կողմից համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները,
  • դադարեցնել Ասոցիացիայի մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի վերակազմակերպման մասին,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի լուծարման մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարման դեպքերի,
  • իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հուլիսի 26-ին «ԴաբլԹրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի «Երևան» սրահում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության քսանիններորդ արտահերթ համաժողովը։
Մինչ համաժողովի օրակարգային հարցերին անցնելը Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից շնորհավորեց Իջևան քաղաքում գործող «Ֆինօպտիմա Սոլուշնս» հաշվապահական հաշվառման գրասենյակի աշխատակից, Ասոցիացիայի անդամ Արթուր Մարգարյանին ծննդյան տարեդարձի և Արմավիր քաղաքում գործող «Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերության տնօրեն, Ասոցիացիայի անդամ Ասյա Պողոսյանին ամուսնության կապակցությամբ։

Այնուհետև Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց համաժողովի օրակարգային հարցերը.
1. 2025-2030թթ. ռազմավարական հարցերի քննարկում,
2. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
3. Խորհրդի կազմում երկու նոր անդամների ընտրություն,
4. Խնդիրների և առաջարկների քննարկում։
Համաժողովը կայացավ պատվիրակների միջոցով։
Համաժողովն իրավազոր էր, որի պատվիրակները (թվով 116, որից ներկա` 108) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներառված հարցերին։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան իր գործընկերների և գործընկերների հաճախորդների բիզնեսին առնչվող հարակից ծառայությունների և այլ պրոդուկտների տրամադրման հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով համաժողովի վերջին հատվածում կազմակերպեց պանելային քննարկում, որի հյուրերն էին «Պետգնումների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ռաֆայել Նահապետյանը։ Ասոցիացիայի անդամները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին ակտիվ մասնակցության և մեր գործընկերներին` համագործակցության և վստահության համար։

26.07.2025

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հունվարի 25-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության քսանութերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. 2025-2030թթ. ռազմավարական հարցերի քննարկում,
  2. Օրենսդրական վերջին փոփոխությունների ներկայացում,
  3. Խնդիրների և առաջարկների քննարկում։

Համաժողովը կայացավ պատվիրակների միջոցով։
Համաժողովն իրավազոր էր, որի պատվիրակները (թվով 114, որից ներկա` 108, բացակա՝ 6) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։

27.01.2025

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հունվարի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության քսանյոթերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիայի Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
  2. Ասոցիացիայի Խորհրդի կազմում նոր անդամի ընտրություն։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 390, որից 45-ը` առկա, 345-ը` հեռավար) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

22.01.2025

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ս.թ. նոյեմբերի 16-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության 26-րդ արտահերթ համաժողովը և Ասոցիացիայի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանը, ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, ուսումնական հաստատություններից և գործընկեր կառույցներից։
Համաժողովին մասնակցում էին Ասոցիացիայի 405 անդամներից 393-ը` ապահովելով 97% մասնակցություն։
Շնորհավորական ուղերձով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին միջոցառմանը ներկա գտնվելու համար:
Բաց քվեարկությամբ համաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Համբարձումյանը, քարտուղար` Հերմինե Թովմասյանը, իսկ հաշվիչ հանձնաժողովի անդամներ` Սիրանուշ Ներսիսյանը, Արմինե Գրիգորյանը և Անի Բադիկյանը, ինչպես նաև հաստատվեցին համաժողովի օրակարգային հարցերը։
Օրակարգում ներառված առաջին հարցը Ասոցիացիայի տասը տարվա գործունեության հաշվետվությունն էր, որի շրջանակներում Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Ասոցիացիայի հիմնադրման պատմությունը, առաքելությունը և արժեքները, իրականացրած նախագծերը, ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, համագործակցությունները, տարիների ընթացքում ձեռք բերած նվաճումները և ապագա տարիների տեսլականը։
Նախագահը շնորհակալություն հայտնեց Ասոցիացիայի անդամ հաշվապահներին՝ ընդգծելով նրանց ներդրումը Ասոցիացիայի կայացման և առաքելության իրագործման ճանապարհին:
Համաժողովի երկրորդ հատվածում կազմակերպվեց ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում ներկաներն Ասոցիացիայի նախագահին ուղղեցին իրենց հարցերը:
Միջոցառումն ամփոփվեց հյուրերի շնորհավորական ուղերձներով, ովքեր մաղթեցին Ասոցիացիայի շարունակական արգասաբեր գործունեություն և առաջընթաց` ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացմանն ու Հայաստանի Հանրապետության հզորացմանը:

18.11.2024

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ս.թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) քսանհինգերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիայի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
  2. Ասոցիացիայի խորհրդի կազմում երեք նոր անդամների ընտրություն։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 358, որից 47-ը` առկա, 311-ը` հեռավար) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

13.11.2024

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE TWENTY-FOURTH EXTRAORDINARY CONFERENCE

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2024 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) քսանչորսերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Ասոցիացիայի խորհրդի երկու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
  2. Ասոցիացիայի խորհրդի կազմում մեկ նոր անդամի ընտրություն։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 323, որից 38-ը` առկա, 285-ը` հեռավար) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները:

04.09.2024