Համաժողովներ

Ասոցիացիայի կառավարման մարմիններն են համաժողովը և խորհուրդը, իսկ գործադիր մարմինն է Ասոցիացիայի նախագահը։ Ասոցիացիայի բարձրագույն մարմինը նրա անդամների (պատվիրակների) համաժողովն է, որն ունի Ասոցիացիայի գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք։ Ասոցիացիայի հերթական համաժողովը հրավիրվում է 4 (չորս) տարին մեկ անգամ, Ասոցիացիայի կանոնադրությամբ նախատեսված կարգով, խորհրդի կողմից, մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից։ Համաժողովի անցկացման և Խորհրդի կողմից սահմանված համամասնությամբ Կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների՝ համաժողովին մասնակցության կարգերը սահմանվում են Խորհրդի կողմից: Ասոցիացիայի հերթական համաժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին անդամներին, անդամության թեկնածուներին ծանուցվում է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ պատշաճ եղանակով, սակայն ոչ ուշ, քան համաժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ: Ասոցիացիայի արտահերթ համաժողով հրավիրվում է անդամների մեկ երրորդի, Ասոցիացիայի նախագահի կամ վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ քան հինգ օրվա ընթացքում: Արտահերթ համաժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական համաժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով` համաժողովի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ:
Համաժողովի բացառիկ իրավասությունն է`

  • կատարել Ասոցիացիայի կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատել կանոնադրությունը,
  • ստեղծել այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունել այլ կազմակերպությունում Ասոցիացիայի մասնակցության մասին,
  • հաստատել Ասոցիացիայի կառուցվածքը,
  • որոշումներ ընդունել Ասոցիացիայի խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) ընտրության կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,
  • ընտրել Ասոցիացիայի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե Ասոցիացիան օրենքով պահանջի համաձայն ենթակա է պարտադիր աուդիտի,
  • հաստատել Ասոցիացիայի ռազմավարությունը,
  • առնվազն չորս տարին մեկ հաստատել Նախագահի կողմից համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները,
  • դադարեցնել Ասոցիացիայի մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի վերակազմակերպման մասին,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի լուծարման մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարման դեպքերի,
  • իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE ELEVENTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2021 թվականի մարտի 31-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասնմեկերորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Կազմակերպության անվանման փոփոխության և նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում
  2. Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում:

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։

31.03.2021

Վահագն Համբարձումյան I Vahagn Hambardzumyan

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասներորդ համաժողովը, որի օրակարգային հարցն էր.

  1. Ասոցիացիայի Խորհրդի անդամների նոր կազմի հաստատում:

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։

10.11.2020

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԻՆՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE NINTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԻՆՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2020 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) իններորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. «ԲԻԶՆԵՍԻ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս բաժնեմասի ձեռքբերում
  2. «ԲԻԶՆԵՍԻ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն:

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։

30.01.2020

Վահագն Համբարձումյան I Vahagn Hambardzumyan

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2019 թվականի մարտի 11-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) ութերորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. «ՀՀԳ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանման փոփոխության հաստատում
  2. «ՀՀԳ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում
  3. Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում:

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։

11.03.2019

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE SEVENTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2018 թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) յոթերորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. «ՀՀԳ ԿԱՌԱՎԱՐԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանման փոփոխության հաստատում
  2. «ՀՀԳ ԿԱՌԱՎԱՐԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում
  3. Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։

27.11.2018

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE SIXTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2018 թվականի նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) վեցերորդ համաժողովը, որի օրակարգային հարցն էր.

  1. «ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱՇՎԱՊԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 10 տոկոս բաժնեմասի ձեռքբերման հաստատում։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։

12.11.2018