Գրասենյակային շրջայցեր

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, համագործակցելով Երևանում և ՀՀ մարզերում գործող հաշվապահական գրասենյակների հետ, պարբերաբար կազմակերպում է այցելություններ անդամ կազմակերպություններ, որոնց ընթացքում հնարավորություն է ընձեռնվում փորձով փոխանակվել Ասոցիացիայի անդամների հետ, տեղում ծանոթանալ վերջիններիս կողմից գործարարներին հաշվապահական և հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին: Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր սկզբունքին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: